13.3.16

ԱՄՆ-ում վերապատրաստվելու հնարավորություն՝ երիտասարդների համար


Օրենսդրական հաստատությունների մասնագետների/ PFP (Professional Fellows Program) ծրագիրը եզակի հնարավորություն կընձեռի օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետներին իրենց մասնագիտական հետաքրքրույուններն ու գիտելիքները խորացնել Միացյալ Նահանգների հաստատություններում:
Ծրագրի մասնակիցներն ԱՄՆ կմեկնեն 2016 թվականի աշնանը հինգշաբաթյա մասնագիտական կատարելագործման ծրագրին մասնակցելու՝ հնարավորություն ունենալով աշխատելու ԱՄՆ-ի պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, Կոնգրեսում կամ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տեղադրված է Ամերիկյան խորհուրդների կայքում` americancouncils.am և ՖԲ-յան էջում facebook.com/American.Councils.Armenia: Ծրագրի մրցույթի անցկացման, ինչպես նաև դիմում-հայտը լրացնելու կարգի մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին 56-00-45, 54-40-12 հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային փոստի pfp@americancouncils.am հասցեով: