2016 թ Մարտի 21 –ին սոցցանցերում և Հայաստանի տեղական մամուլում
է հայտնվել ,,Գորիսի ոստիկանապետը ծեծի է ենթարկում իր տեղակալի եղբորը ,, վերնագրով տեսանյութը: Տեսանյութը նկարահանված է
Գորիսում գտնվող հյուրանոցային համալիրի տարածքը տեսանկարահանող սարքավորումների
միջոցով:
Տեսանյությում առկա են քաղաքացիների նկատմամբ բռնության և
ծեծի կիրառման դրվագներ: Տեսանյութի հեղինակների կողմից /Armlur.am / նշվում է ՀՀ Ոստիկանության
Գորիսի բաժնի պետի և այլ պաշտոնատար անձանց անուններ, որոնք անմիջական մասնակցություն
են ուենում տեսանյությում երևացող բռնությունների
և ծեծի արարքներում:
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն իրավապաշտպան կազմակերպությունը
դատապարտելի է համարում քաղաքացիների և ոստիկանության
բաձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ քաղաքացու և անձի նկատմամբ կիրառվող բռնությունը: Առկա են ՀՀ Սահմանադրությամբ, գործող օրենքներով
և Մարդու Իրավունքների Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով նախատեսված իրավունքների կոպիտ խախտումներ:
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն պահանջում է ՀՀ Ոստիկանության ղեկավարությունից, կատարել թափանցիկ ծառայողական քննություն , արդյունքների
մասին տեղյալ պահել հանրությանը և արդարացի պատիժ սահմանել ծառայողական դիրքի հնարավոր չարաշահումների համար:
Комментариев нет:
Отправка комментария