21.3.16

Դատարաններում մոնիթորինգ իրականացնելու համար հարցաշարի քննարկում ԻՏԵԿ գրասենյակում

 ԻՏԵԿ ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում մոնիթորինգային հանձնախմբի հետ: Պարզաբանվեցին մի շարք հարցեր` կապված "Անվճար իրավաբանական օգնություն զինծառայողներին" ծրագրի շրջանակներում դատարաններում մոնիթորինգ իրականացնելու հիմնախնդիրների հետ: Քննարկվեցին դրանց լուծման ուղիները, վերանայվեց դատարաններում մոնիթորինգ իրականցնելու համար կազմված հարցաշարը:
Հանդիպման վերջում մոնիթորինգային հանձնախմբին հանձնվեցին վկայականներ` "Անվճար իրավաբանական օգնություն զինծառայողներին" դասընթացին մասնակցելու համար: