ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ,
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Նիստի օրակարգում ընդամենը 1 հարց է
,,ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախատեսվում է Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող խմելու ջրի և կոյուղու ներքին ցանցը ԱՆՀԱՏՈՒՅՑ հանձնել Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ին:
Հանրության մոտ առկա են մի քանի հարցեր, որոնց պատասխաններին սպասում են Գորիս համայնքի բնակիչները
- Ինչով է պայմանավորված նիստի արտահերթ կարգավիճակը,արդյոք այդքան հրատապ ,օպերատիվ լուծում պահանջող հարց է:
- Ինչպիսի տնտեսագիտական, ռազմավարական զարգացման վերլուծություններ են արվել, և ինչ ցուցանիշերն են հիմնավորում Գորիսի համար բավականին թանկ գույքը անհատույց օտարելու համար:
- Ինչու համաձայն ՏԻՄ մասին օրենքի հոդված 33.1 կետով չի ապահովվել այդչափ կարևոր հարցի վերաբերյալ հանրային լսումների,քննարկումների ապահովումը:
- Արդյոք այդ որոշման ընդունումը բխում է ՏԻՄ օրենքի հոդված 9-ից և պաշտպանված են արդյոք համայնքի շահերը:
- Ինչպիսի երաշխիքներ կան և ով է կրելու պատասխանատվություն՝ հետագայում Գորիսի բնակիչների համար որակյալ և մատչելի ջրամատակարարման ,ջրահեռացման ծառայությունների ապահովման համար:
- Ինչու է անհատույց նվիրաբերվում 5 մլրդ դրամից ավել արժեցող համայնքի գույքը, արդյոք տեղական իշխանությունները, ավագանու անդամները պատրաստ են լինելու հետագայում իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը:
- Ով, որտեղ և ինչպես են հարցրել Գորիս համայնքի բնակիչների կարծիքները, արդյոք գորիսեցիները համաձայն են իրենց համայնքի այս պահի դրությամբ ամենաթանկ և կարևոր նշանակություն ունեցող գույքը անհատույց տրամդրել այլ կազմակերպության:
Սույն նամակը բաց է ստորագրելու համար, որին կարող են միանալ կազմակերպություններ, միավորումներ, անհատներ:
- Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ
Комментариев нет:
Отправка комментария