23.5.16

Գորիս համայնքի ղեկավարությունը անհատույց հանձնեց խմելու ջրի և կոյուղու ներքին ցանցը

2016թ մայիսի 23-ին ժամը 10:20-ին Գորիսի քաղաքապետարանում տեղի ունեցավ Գորիս համայնքի ավագանու արտահերթ նիստը: Նիստի օրակարգում ընդամենը 1 հարց էր՝ Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող խմելու ջրի և կոյուղու ներքին ցանցը անհատույց հանձնել Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ին:

Նիստին ներկա էին ավագանու անդամներից ընդամենը 8-ը, որոնք միաձայն ընդունեցին սույն որոշումը: