20.5.16

Ինչ որոշում են ցանկանում արտահերթ կարգով ընդունել Գորիսի համայնքապետարանում


ՇԱՏ ՇՏԱՊ

Հարգելի գորիսեցիներ, Գորիսի ապագայով մտահոգ քաղաքացիներ, կազմակերպություններ, այս հայտարարությամբ Իրավունքների Տեղեկատվական կենտրոն ՀԿ-ն շտապ ՙանհապաղ տեղեկացնում է ՙ որ 2016թ մայիսի 23-ին նշանակված է Գորիսի համայնքի ավագանու արտահերթ նիստ, որտեղ հապճեպորեն ,,արտահերթ,, նախատեսում են ընդունել ՇԱՏ կարևոր մի որոշում .. որով նախատեսում են Գորիսի սեփականությունը հանդիսացող խմելու ջրի և կոյուղու ներքին ջրային ցանցըՙ որի բալանսային արժեքը մոտ 10 մլն 600 հազար դոլար է, անհատույց հանձնել ,,Հայջրմուղկոյուղուն,, Իսկ ինչ հետևանքներ սա կարող է բերել... և ինչ հարցեր են առաջանում.
1 . ինչպես լույսի, գազի գները որոշում են օտար ընկերությունները, այնպես էլ Գորիսի ջրի սպառման գինը այլևս ավագանին չի որոշելու և հնարավոր են թանկացումներ.
2. Ինչու 10 մլն դոլարից ավել արժողությամբ սեփական գույքը ԱՆՀԱՏՈՒՅՑ տրվում է այլ շահույթ հետապնդող այլ կազմակերպության/ ովքեր են ինչ օլիգարխիա է թաքնված սրա հետևում/
3. Կառավարությունը 28.04.2016թ որոշումով պարզապես առաջարկում է համայնքներին անհատույց հանձնել գույքը, իսկ համայնքներիը կարող են և չհանձնել:
4. Ինչու այսպես հապճեպորեն, ,,արտահերթ,, ի կարգավիճակով առանց հանրային քննարկումների, լսումների ցանկանում են այս հարցը լուծել:
Տեղեկացնում ենք նաև որ Գորիսում գործող հասարակական կազմակերպությունների, մտահոգ քաղաքացիների նախաձեռնությամբ մայիսի 23-ին ավագանու նիստը տեսանկարահանվելու է և օնայն հեռարձակվելու է բոլոր հնարավոր ինտերնետ ռեսուրսներով:

Հայրենիքի ապագայով մտահոգ գորիսեցիներին հրավիրում ենք մասնակցել ավագանու բաց նիստին:

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ