
Ծրագրի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայությունները
և ինստիտուցիոնալ կարողությունները` Հայաստանի տարածքում ընտրված շրջաններում տեղական
տնտեսությանը վերջինիս աջակցության բարելավման նպատակով:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից և բաղադրիչներից. ժառանգության հանգույցի վերականգնում և
զբոսաշրջային երթուղու մշակում, որի ներքո նախատեսվում է Գորիսի և Մեղրու
հին քաղաքներում և ժառանգություն հանդիսացող Արենու, Տաթևի և Տանձաթափի գյուղերում
քաղաքային վերականգնողական միջոցառումների համար Ծրագրին մասնակից շահառուների
ներդրումային ենթածրագրի ֆինանսավորում` դրամաշնորհային հիմունքներով` ներառյալ,
սակայն չսահմանափակվելով հանրային ենթակառուցվածքի, շենքերի ճակատային հատվածների
և տանիքների, հանրային տարածքների, թանգարանների, մոտեցնող ճանապարհների,
ջրի/կոյուղու և փողոցային լուսավորության վերականգնումը, Գառնու տաճարի և կիրճի,
Գեղարդավանքի, Խոր Վիրապի վանքի, Արենու շուկայի և քարանձավի, Մոզրովի քարանձավի,
Եղեգիսի, Զորաց քարերի (Քարահունջ), Խնձորեսկի, Հաղպատի և Սանահինի մշակութային ժառանգության պահպանության և տեղական
կառավարման միջոցառումների բարելավման նպատակով ծրագրի մասնակից շահառուների
ներդրումային ենթածրագրի ֆինանսավորում` դրամաշնորհային հիմունքներով: Այս
միջոցառումները, ի թիվս այլոց, կարող են ներառել իրականացման վայրի կառավարման
պլանների իմաստով խորհուրդ-առաջարկները,
այցելուների համար նախատեսվող կառույցների կառուցումը` տեղեկատվական
կենտրոններով, սրճարաններով, հասարակական զուգարաններով և ապահով կայանատեղիներով,
մշակութային ժառանգության հուշարձանների և շրջակա տների պահպանությունը և
հասանելիության բարելավումը` մոտեցնող ճանապարհների և հանրային ենթակառուցվածքի
միջոցով և այլն: Ծրագրի բաղադրիչներ են հանդիսանում նաև ինստիտուցիոնալ
զարգացման և չնախատեսված արտակարգ իրավիճակներին արձագանքման
բաղադրիչները:
աղբյուրը https://www.e-gov.am/sessions/
աղբյուրը https://www.e-gov.am/sessions/