14.6.16

Անվճար իրավաբանական աջակցության հիմնախնդիրները Սյունիքի մարզում

2016թ հունիսի 14-ին Իրավունքների Տեղեկատվական Կենտրոնում կայացավ կլոր սեղան-քննարկում "Անվճար իրավաբանական աջակցության հիմնախնդիրները Սյունիքի մարզում" թեմայով: Քննարկմանը մասնակցում էին փաստաբան Գարիկ Բաբայանը, Գորիսի կայազորի զինվորական դատախազ Սերգեյ Խաչատրյանը, ներկայացուցիչներ Գորիսի Մամուլի ակումբից, "Շառավիղ"լրագրողների ակումբից: Քննարկման հիմնական թեման Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում քննվող ժամկետային զինծառայողներին անվճար իրավաբանական օգնության տրամադրման հիմնախնդիրներն էին: Քննարկվեցին նաև Սյունիքի մարզում հանրային պաշտպանության համակարգում առկա որոշ համակարգային խնդիրներ:

Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նմանատիպ այլ քննարկումներ, որոնց կհրավիրվեն հանրային պաշտպաններ, իրավաբաններ, փորձագետներ, ոլորտի այլ մասնագետներ: Քննարկումները կհեռարձակվեն ուղիղ եթերով: