3.6.16

2016թ. ապրիլ-մայիս ամիսներին Սյունիքի մարզի դատարաններում զինծառայողների վերաբերյալ դատական գործերի վիճակագրություն


Անվճար իրավական օգնություն զինծառայողներին ծրագրի շրջանակներում ԻՏԵԿ ՀԿ-ի կողմից շարունակվել են դատական նիստերի մոնիտորինգները: Ըստ <<Դատական տեղեկատվական համակարգ>>ի (datalex.am), 2016թ ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է եղել զինծառայողների ներգրավմամբ 81 դատական նիստ:
Նշված ժամանակահատվածում կայացել է միայն 7 դատական նիստ: Նիստերից 2-ի արդյունքում կայացվել է դատական վճիռ ( ՀՀ Քր. օրենսգրքի հոդված 177 կետ 2 մաս 3, 177 կետ 2 մաս 1.3՝ /գողություն): Կայացած 5 դատական գործերի (ՀՀ Քր.օրենսգրքի հոդված 365 մաս 3,177 մաս 2 կետ 3, 177 մաս 1, 182 մաս 1, 38-177 մաս 2 կետ 3, 361 մաս, 359 մաս 1, 371 մաս 2, 359 մաս 2 կետ 4) վերաբերյալ դեռ չեն կայացվել դատական վճիռներ:
Ըստ ՀԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների և հարցումների, նշանակված դատական գործերի չկայանալը հիմնականում կապված է հայ-ադրբեջանական սահմանային դիրքերում ծառայության ուժեղացված ռեժիմով, որի հետևանքով դատական գործերում ներգրավված զինծառայողները չեն մասնակցում դատական նիստերին: