2016թ. հունիսի 30-ին ք.Կապանում տեղի ունեցավ ԻՏԵԿ ՀԿ-ի կողմից կազմակերպված հերթական կլոր -սեղան քննարկումը՝ ,, Անվճար իրավաբանական աջակցության տրամադրման հիմնախնդիրները Սյունիքի մարզում,, թեմայով : Քննարկմանը ներկա էին ՀՀ փաստաբանական պալատի Հանրային Պաշտպանի Գրասենյակի /ՀՊԳ/ Կապանի հանրային պաշտպանը, իրավաբաններ,փաստաբաններ, ՀԿ ներկայացուցիչներ ԶԼՄ-ներ և ծրագրի շրջանակներում մոնիթորինգ իրականացրած կամավորներ:
Ներկայացվեց ծրագրի նպատակները, իրականացվելիք գործողությունները, քննարկվեց ԻՏԵԿ ՀԿ-ի կամավորների կողմից Սյունիքի մարզի ընդհանուր կրավասության դատարաններում ընթացող դատական նիստերի մոնիթորինգի իրականացման ժամանակ ի հայտ եկած խնդիրները :
Տեսանյութը հասանելի է http://syunikonline.am/4949.html հղումով :
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում Հանրային Պաշտպանի Գրասենյակի ,Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործունեություն իրականացնող հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանին՝ բաց և պատրաստակամ համագործակցության համար:
Комментариев нет:
Отправка комментария