
Ձևավորվելու է նոր համայնք Գորիսը, որի մեջ ներռաված են լինելու Գորիս քաղաքը և 9 գյուղական համայնքներ Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Քարահունջ : 2016թ սեպտեմբերի 18-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններ, որի արդյունքում բնակիչները պետք է ընտրեն Գորիսի համայնքի ղեկավար և ավագանու անդամներ:
ԻՏԵԿ ՀԿ-ն մեկնարկում է նոր նախաձեռնություն, որի նպատակը բնակիչներին իրենց համայնքների կառավարմանը մասնակից դարձնելն է և ընտրական գործընթացների առավելագույն լուսաբանումն է : ՀԿ-ն նոր տեղեկատվական հարթակ և հավասար հնարավորություններ կտրամադրի նաև ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին:
Որպես սկիզբ, 2016թ հուլիսի 12-ին, ժամը 14.00-ին , ԻՏԵԿ ՀԿ գրասենյակում կազմակերպվում է քննարկում-բանավեճ՝ սպասվող ընտրությունների թեմայով:
Հրավիրում ենք մասնակցելու:
Комментариев нет:
Отправка комментария