Նախորդ ամիսների համեմատ հունիս-հուլիս ամիսներին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում ինտենսիվ կայանում են զինծառայողներին վերաբերող դատական գործերը: «Անվճար իրավական օգնություն զինծառայողներին» ծրագրի շրջանակներում ԻՏԵԿ ՀԿ-ի կողմից շարունակվում են դատական նիստերի մոնիտորինգները: Ըստ Դատական տեղեկատվական համակարգի (datalex.am), 2016թ հունիս-հուլիս ամիսներին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում նշանակված է եղել զինծառայողների ներգրավմամբ 150 դատական նիստ:
Նշված ժամանակահատվածում կայացել է 71 դատական նիստ: Նիստերից 43-ը հունիս-հուլիս ամիսներին կայացել են առաջին անգամ և վերաբերում են հիմնականում ՀՀ քրեական օրենսգրքի 177, 359, 358, 360, 364 մաս 1 հոդվածներին:
Ինչպես նախորդ ամիսներին, այնպես էլ հունիս-հուլիս ամիսներին մոնիթորինգների իրականացման հիմնական խոչընդոտը մնում է այն, որ դատական նիստը նշանակված է լինում Սյունիքի մարզում, սակայն կայանում է Ստեփանակերտում:
Комментариев нет:
Отправка комментария