5.9.16

Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից: Դիմորդները քննություններ են հանձնում և ընտրվում են բաց և արժանիքների վրա հիմնված երեք փուլից բաղկացած մրցույթի միջոցով: Քննություններից առաջ նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա: 

2017-2018 ուսումնական տարվա համար կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝ 
 սովորում են 9-12* դասարաններում կամ քոլեջի 1-3* կուրսում 
 հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում, 
 ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և անգլերենի իմացություն, 
 համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին, 
 ծնվել են 1999թ. փետրվարի 15-ից մինչև 2002թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, 
 վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ-ում չեն մնացել 3 ամսից ավել, 
 Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և բավարարում ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին: 
*-12-րդ դասարաններում և 3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության (անկախ տարիքից), ծրագրին դիմել չեն կարող: 

Քննություններն անց են կացվում Հայաստանի հետևյալ մարզերում՝ 

Սեպտեմբերի 15, 11:00, Թալին, Թալինի ավագ դպրոց, Գորկու փ. 13 
Սեպտեմբերի 15, 15:00, Արագածավան, Արագածավանի թիվ 2 դպրոց 
Սեպտեմբերի 16, 11:00, Գավառ, թիվ 2 դպրոց, Թումանյան փ. 11 
Սեպտեմբերի 16, 15:00, Հրազդան, թիվ 13 դպրոց, Հրազդան, կենտրոն թաղամաս 
Սեպտեմբերի 19, 11:00, Արմավիր, Հացիկի թիվ 2 միջնակարգ դպրոց 
Սեպտեմբերի 20, 11:00, Իջևան, Գալիք կրթարան, Նալբանդյան փ. 1 
Սեպտեմբերի 20, 15:00, Դիլիջան, Դիլիջանի ավագ դպրոց, Մյասնիկյան 61 
Սեպտեմբերի 21, 11:00, Վանաձոր, Վանաձորի Հ. Թումանյանի անվ. պետ. համալսարան, Տիգրան Մեծի 36 
Սեպտեմբերի 22, 11:00, Գյումրի, թիվ 20 դպրոց, Թետչերի փ. 1 
Սեպտեմբերի 23, 15:00, Հաշմանդամություն ունեցող երեխաների համար, Երևան, Ամերիկյան խորհուրների գրասենյակ,Ամիրյան փ. 4/7 
Սեպտեմբերի 26, 11:00, Եղեգնաձոր, Երիտ. կենտրոն, Մոմիկի փ.1 
Սեպտեմբերի 26, 15:00, Վայք, Վայքի ավագ դպրոց, Շահումյան 93 
Սեպտեմբերի 27, 11:00, Ջերմուկ, Ջերմուկի ավագ դպրոց, Ձախ ափ 
Սեպտեմբերի 28, 11:00, Սիսիան, թիվ 3 դպրոց, Մյասնիկյան փ. 8 
Սեպտեմբերի 28, 15:00, Գորիս, Կրթության ազգային ինստիտուտ, Գուսան Աշոտի փ. 32 
Սեպտեմբերի 29, 11:00, Կապան, Կապանի թիվ 1 դպրոց, Լեռնագործների փ. 1 
Սեպտեմբերի 30, 11:00, Ագարակ, Ագարակի միջնակարգ դպրոց, Ագարակ 
Հոկտեմբերի 2, Երևան և հարակից մարզեր, 10:00- Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, բանասիրականի մասնաշենք, Ալեք Մանուկյան 13 

ԲՈԼՈՐ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ 
 ծննդյան վկայական կամ անձնագիր (բնօրինակը) 
 1 հատ 3×4 չափսի լուսանկար 
 գրիչ 

Մանրամասների համար կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ Ամիրյան փողոց 4/7 Հեռ. (374 10) 54 40 15, 54 40 12, 56 00 45