2016 թվականի մայիսի 16-ին Սյունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողներ Յուրի Հովհաննիսյանին, Արման Միքայելյանին, Վազգեն Մխեյանին, Արսեն Հակոբյանին, Հարություն Ասատրյանին եւ Հակոբ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայողներ, ծեծել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող կապիտան Կարեն Խաչատրյանին: Նրանց սպառնում է առավելագույնը 8 տարվա ազատազրկում:
Դեպքի մասին իրենց կարծիքներն են հայտնել մեղադրյալների պաշտպանները` armtimes.com:
Հոկտեմբերի 27-ին վերանշանակված դատական նիստը կրկին հետաձգվեց, այս անգամ պաշտպաններից մեկի ներկա չլինելու պատճառով:
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոնը ևս խոսել է պաշտպաններից մի քանիսի հետ:
Комментариев нет:
Отправка комментария