15.12.16

Մեկնարկել է Իրազեկում երիտասարդներին ընտրական պրոցեսների մասին ծրագիրը

2016թ. դեկտեմբերի 1-ից European Endowment For Democracy: EED աջակցությամբ մեկնարկել է ,,ԻՏԵԿ,, ՀԿ-ի կողմից իրականացվող ,,Իրազեկում երիտասարդներին ընտրական պրոցեսների մասին,, ծրագիրը:
Ծրագիրը նպատակ ունի ,,Երիտասարդության ներգրավվածության միջոցով նպաստել Սյունիքի մարզում արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպմանը:

Նախատեսվում է Կապան և Գորիս քաղաքներում երիտասարդների օգնությամբ բարձրացնել առաջին անգամ ընտրության մասնակցող երիտասարդների իրազեկվածության մակարդակը` ընտրական իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպել բանավեճեր 2017թ. նախատեսվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջև: