15.12.16

Իրազեկում երիտասարդներին ընտրական գործընթացների մասին ծրագրին մասնակցության հրավեր

Եթե դու ակտիվ երիտասարդ ես և ցանկանում ես ձեռք բերել նոր հնարավորություններ՝

Սիրով հրավիրում ենք մասնակցելու ≪Իրազեկում երիտասարդներին ընտրական գործընթացների մասին» ծրագրին, որի ընթացքում կկարողանաս մասնակիցը լինել համայնքի և երկրի հասարակական կյանքին, ստեղծել նոր շփման և համագործակցության ցանց, նպաստել 2017թ գարնանը կայանալիք ԱԺ ընտրությունների արդար և թափանցիկ կազմակերպմանը:
Մրցութային կարգով կընտրվեն 30  երիտասարդներ , որոնք հնարավորություն կունենան ք.Գորիսում մասնակցելու հրավիրված ճանաչված փորձագետների հետ  հանդիպումների, քննարկումների, ընտրական գործընթացների վերաբերյալ իրազեկության բարձրացման սեմինարների , որի ընթացքում կքննարկվեն շատ հետաքրքիր թեմաներ:

Նախատեսված է, որ ծրագրի մասնակիցները հետագայում կաշխատեն թիմերով և իրենց ստացած տեղեկությունները կփոխանցեն իրենց հասակակիցներին,կմասնակցեն նախընտրական փուլում կազմակերպվելիք բանավեճերին:

Լավագույն մասնակիցները կստանան մրցանակներ և հնարավորություն կունենան 2017թ գարնանը ք.Ջերմուկում մասնակցել եռօրյա երիտասարդական աշխատանքային կոնֆերանսին: 


Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտը:

Հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել 094267264 հեռախոսահամարին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017թ. հունվարի 15-ը: