13.1.17

Հանդիպում «Իրազեկում երիտասարդներին ընտրական գործընթացների մասին» ծրագրի շրջանակներում դիմում հայտ ներկայացրած մասնակիցների հետ


«Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» ՀԿ-ն  2016թ.   դեկտեմբերի  1-ից European Endowment for Democracy  կազմակերպության աջակցությամբ մեկնարկել է «Իրազեկում երիտասարդներին ընտրական գործըթացների մասին» ծրագիրը:  Ծրագրի շրջանակներում հանդիպումներ կազմակերպվեցին Գորիսի Պետական Համալսարանի և Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի  Կապանի մասնաճյուղի ուսանողների հետ:
 Հանդիպումների ընթացքում ուսանողներին ներկայացվեց ծրագիրը, նպատակներն  ու գործողությունները: Ներկայացնելուց հետո ուսանողներից շատերը պատրաստակամություն հայտնեցին մասնակցել ծրագրին :Արդյունքում ունեցանք մասնակցության 58 դիմում-հայտ Գորիսից և Կապանից:

Դիմում-հայտ ներկայացրած մասնակիցներից Գորիսի խմբի ձևավորման համար 2017թ-ի հունվարի 13-ին ԻՏԵԿ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ  հանդիպում:
  Առաջիկայում նախատեսված է հանդիպում նաև Կապանից դիմում-հայտ ներկայացրած  մասնակիցների հետ խմբի ձևավորման համար: