
«Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» ՀԿ-ն 2016թ Սյունիքի մարզում իրականացրել
է անվճար իրավաբանական օգնության տրամադրման մատչելիության խնդիրների
ուսումնասիրություն և հրապարակել համապատասխան զեկույց: Զեկույցում տեղ գտած հետազոտական տվյալների և առաջարկությունների քննարկման
նպատակով կազմակերպվում է «
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության
դատարանում նշանակված նիստերի ընթացքում ժամկետային զինծառայողներին
տրամադրվող անվճար իրավաբանական օգնության մատչելիության
խնդիրները» խորագրով քննարկում:
Միջոցառումը տեղի կունենա 2017թ փետրվարի 1-ին, ժամը` 14.00-ին, Կոնգրես
հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):
Միջոցառման ընթացքում կներկայացվի Իրավունքների Տեղեկատվական կենտրոն ՀԿ-ի
կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իրականացված
մոնիտորինգի արդյունքները և համաապատասխան առաջարկությունները: