Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ
Արդարադատության նախարարության , Հանրային Պաշտպանի Գրասենյակի , ՀՀ Դատական դեպարտամենտի, ՀՀ Մարդու Իրավունքների
Պաշտպանի , ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի
ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավապաշտպաններ, ՀԿ ղեկավարներ , ուսանողներ :
ԻՏԵԿ ՀԿ ղեկավար պարոն Մարատ Դադունցը ներկայացրեց ծրագրի շրջանակներում հրապարակված զեկույցը , որտեղ զետեղված են փաստացի վիճակագրական տվյալներ զինծառայողներին տրամադրվող անվճար իրավաբանական օգնության մատչելիության և որակի վերաբերյալ:
Քննարկմանը ներկա բանախոսները ներկայացրեցին իրենց կարծիքները զեկույցում տեղ գտած տվյալների և առաջարկությունների վերաբերյալ և նշեցին , որ զեկույցը պարունակում
է օբյեկտիվ վերլուծական տվյալներ և համակարգային
լուծում պահանջող խնդիրների բացահայտումներ:
Առաջիկայում նախատեսվում է քննարկման արդյունքում վեր հանված առաջարկությունների փաթեթը ներկայացնել պատասխանատու գերատեսչություններին և իրականացնել հետևողական նախաձեռնություններ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий