Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ
ԴԱՍԸՆԹԱՑ ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն, European Endowment For Democracy/EED աջակցությամբ Սյունիքի մարզում իրականացնում է ,,Իրազեկում երիտասարդներին՝ ընտրական գործընթացների մասին,, ծրագիրը, որի բաղադրիչներից մեկը ինտերակտիվ դասընթացների կազմակերպումն է ծրագրին մասնակցող ընտրված երիտասարդների համար:
Դասընթացի նպատակը
Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներից ընտրված 30 երիտասարդներին վերապատրաստել, իրազեկել կայանալիք ԱԺ ընտրությունների նոր կարգի, գործընթացների, ընտրողների իրավունքների վերաբերյալ:
Դասընթացի մասնակիցները հետագայում իրենց ստացած գիտելիքները պետք է փոխանցեն իրենց հասակակիցներին՝ կազմակերպելով հանդիպում-քննարկումներ ԲՈՒՀ-ում:
Ակնկալվող արդյունք /1-ին թեմայից/
· Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պետք է իրազեկված լինեն նոր ընտրական գործընթացներին և նոր ընտրական օրենսգրքի հիմնական/կամ կարևոր դրույթներին:
· Մասնակիցները լինեն նախապատրաստված և մոտիվացված՝ հետագայում իրենց ստացած գիտելիքները այլ ուսանողներին փոխանցելու համար :
2-րդ թեմա ,,Ով ով է քաղաքականության մեջ ,,
Նպատակը՝
Երիտասարդներին փոխանցել տարրական գիտելիքներ՝ քաղաքական ընդհանուր համակարգի մասին՝ ՀՀ գործող Սահանադրություն, Ազգային Ժողով, Կառավարություն, դատական համակարգ, քաղաքական կուսակցություններ և այլն։
Ակնկալվող արդյունք /2-րդ թեմայից/
· Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պետք է իրազեկված լինեն պետության կառուցվածքի, քաղաքական ղեկավարման սկզբունքների, հիրերխայական կապի, իշխանության քաղաքական պատասխանատվության, հաշվետվողականության մասին:
· քաղաքացիների մասնակցության և ազատ ընտրությունների միջոցով նոր քաղաքական իշխանությունների ձևավորման անհրաժեշտության և սկզբունքների մասին :
· Մասնակիցները լինեն նախապատրաստված և մոտիվացված՝ հետագայում իրենց ստացած գիտելիքները այլ ուսանողների փոխանցելու համար
3-րդ թեմա ,,Ով եմ ես քաղաքականության մեջ ,,
Նպատակը - Երիտասարդներին իրազեկել որպես քաղաքացի՝ իրենց դերի և կարևորության մասին,ինչպես նաև հասարակական ակտիվության և մասնակցության միջոցով քաղաքականության և կառավարման գործընթացներում քաղաքացիների ազդեցության մասին:
Ակնկալվող արդյունք /3-րդ թեմայից/
· Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պետք է իրազեկված լինեն քաղաքականության մեջ իրենց դերի և նշանակության մասին:
· Կարևորեն իրենց քվեն ընտրությունների ժամանակ
· Մասնակիցները լինեն նախապատրաստված և մոտիվացված՝ հետագայում իրենց ստացած գիտելիքները այլ ուսանողների փոխանցելու համար
Դասընթացի ընթացքում կիրառվող մեթոդներն են
1. Ինտերակտիվ ներկայացումներ
2. Խմբային աշխատանք:
3. Քննարկումներ
4. Հարց ու պատասխան:
Պահանջվող որակավորում
· Դասընթացավարը պետք է ունենա ներկայացման հմտություններ
- Դասընթաց իրականացնող մասնագետը պետք է ունենա տվյալ ոլորտում աշխատանքի փորձ, տեսական և գործնական գիտելիքներ և դասընթաց անցկացնելու հմտություններ:
· Դասընթացավարը պետք է ունենա ինտերակտիվ և մասնակցային մեթոդներով դասընթացներ վարելու փորձ։
· Բանավոր, գրավոր, հաղորդակցության և հաշվետու լինելու գերազանց հմտություններ:
· Խմբային աշխատանքներ վարելու գերազանց հմտություններ
· Ժամանակի կառավարման կարողություն
Դասընթացավարը պարտավորվում է
· Տրամադրել գործնական հմտություններ, որոնք կօժանդակեն մասնակիցներին իրենց հետագա աշխատանքում:
· Մասնակիցներին ապահովել վերապատրաստման նյութերով:
· Կազմակերպել մասնակիցների գիտելիքների գնահատումը ծրագրի իրականացումից առաջ և հետո:
ԻՏԵԿ ՀԿ-ն պարտավորվում է՝
· Կատարել վճարումներն ըստ պայմանագրի /դասընթացավարի հոնորար,ճանապարհածախս/
· Կազմակերպել դասընթացի մասնակիցների տեղափոխումը և ապահովել նրանց ներկայությունը դասընթացին:
· Տրամադրել համապատասխան տարածք դասընթացների համար:
· Տրամադրել հյուրանոց /գիշերակաց դասընթացավարի համար
· Ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերել տեխնիկական աջակցություն:
Տեղեկություններ դասընթացի կազմակերպչական հարցերի վերաբերյալ
Դասընթացի մասնակիցների ընդհանուր քանակը ՝30 ընտրված երիտասարդներ Գորիս և Կապան քաղաքներից: 15 երիտասարդներ Կապանից ժամանելու են Գորիս :
Դասընթացի մեկնարկը՝ 1-ին օր, առավոտյան ժամը 11.00 –ից 19.00 :
2-րդ օր ժամը 9.00-ից - 15.00 /ընդմիջումները ներառյալ:
Յուրաքանչյուր թեմայով դասընթացի տևողությունը 3-4 ժամ /ներառյալ ընդմիջումները/
Կապանից ժամանած 15 երիտասարդներ և թրեյներները կապահովվեն հյուրանոցով Գորիսում:
Նախատեսված է սուրճի ,ճաշի ընդմիջումներ , հյուրանոցում մնացողների համար՝ նախաճաշ: Նախատեսվում է դասընթացները իրականացնել 2017թ փետրվարի 14-28 ընկած ժամակահատվածի որևէ հարմար 2 օրերին, կոնկրետ պայմանավորվածությունների առկայությունից հետո:
Դիմելու ընթացակարգ
Դիմելու համար խնդրում ենք ներկայացնել առաջարկ՝ մանրամասնելով գործողություններն իրականացնելու մեթոդաբանությունը և յուրաքանչյուր առաջադրանքի համար պահանջվող բյուջեն, ինքնակենսագրություն՝ դրանում ներառելով նմանատիպ դասընթացներ և ֆոկուս խմբային քննարկումներ իրականացնելու փորձառությունը, դրանք մինչև 2017թ փետրվարի 12-ը,ժամը 18.00 ուղարկելով itekngo@gmail.com հասցեով : Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար հնարավոր է գրել նշված հասցեով կամ զանգահարել ՀԿ գրասենյակ 091542006 կամ 0284 2 40 20 հեռախոսահամարներով :
Комментариев нет:
Отправка комментария