2017թ Ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների,դաշինքների և նրանց կողմից առաջադրված պատգամավորների թեկնածուների միջև ընտրապայքարը նաև գաղափարական դաշտում ծավալելու նպատակով ԻՏԵԿ ՀԿ-ն կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր՝ կուսակցությունների ներկայացուցիչների , պատգամավորի թեկնածուների միջև :
Դեբատները լրացուցիչ հնարավորություն են օնլայն ուղիղ եթերով
- Լսարանին ներկայացնելու քաղաքական ուժի գաղափարախոսությունը կամ պատգամավորության թեկնածուի դիրքորոշումները,
- Պատասխանելու երիտասարդ ընտրողների հարցերին
- Համալրելու կողմնակիցների շարքերը:
Հերթական բանավեճը տեղի կունենա Կապանում 2017թ մարտի 21-ին, ժամը՝12:00-ին, «Լեռնագործ » հյուրանոցի սրահում
Հասցեն` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան¸ Կ.Դեմիրճյան 2.,
ԱԺ Ընտրություններին մասնակցող բոլոր 9 կուսակցություներին, դաշինքներին և նրանց կողմից թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորների թեկնածուներին պաշտոնապես ուղարկվել են հրավեր-նամակներ:
Դեբատներին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված քաղաքացիները և իրենց հարցերը ուղղել բանախոսներին, թեկնածուներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091 54 20 06 հեռախոսահամարով կամ գրել itekngo@gmail.com էլ փոստին
Комментариев нет:
Отправка комментария