26.3.17

Գորիսում բանավիճելու են 27.03.2017

   

 ԻՏԵԿ ՀԿ-ն շարունակում է բանավեճերի կազմակերպումը ԱԺ պատգամավորների թեկնածուների միջև:
Հաշվի առնելով վերջերս քաղաքական օրակարգ մտած Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առկա թեժ քննարկումները, որոնք շարունակվում են նաև տարբեր հարթակներում, որոշվել է  բանավեճի հրավիրել  բացարձակապես տարբեր դիրքորոշումներ ունեցող բանախոսների:


 2017թ մարտի 27-ին, ժամը 15.00-ին, Գորիսի Միրհավ Հյուրանոց
Բանավիճելու են թիվ 12 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուներ՝
 Արտակ Սարգսյանը /ՀՅԴ/ և Արշակ Մուսախանյանը /Կոնգրես-ՀԺԿ դաշինք/
                                                                ԹԵՄԱ ,, Արցախ: Խաղաղության գինը,,
Բանավեճը ուղիղ հեռարձակվելու է ԻՏԵԿ ՀԿ ֆեյսբուքյան էջով:https://web.facebook.com/itekngo/ 
Ցանկացողները կարող են ներկա գտնվել կամ իրենց հարցերը էլեկտրոնային ուղարկել բանախոսներին