30.3.17

Շարունակվում է 6 ժամկետային զինծառայողների վերաբերյալ դատական գործը

2017թ. մարտի 29-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում հերթական անգամ տեղի ունեցավ  6  ժամկետային զինծառայողների վերաբերյալ դատական նիստը, որի մասին ոչ մի տեղեկություն չկար Դատալեքս տեղեկատվական կայքում: Այս գործը դեռ 2016թ-ից ընթացքի մեջ է և պարբերաբար տեղադրվում էր Դատալեքս կայքում, սակայն այժմ գործի վերաբերյալ ինֆորմացիան սահմանափակված  է: