4.3.17

ՙՙԻրազեկում երիտասարդներին ընտրական գործընթացների մասին՚՚ երկօրյա դասընթացը մեկնարկված է

 2017 թ-ի մարտի 4-ին սկսվեց ՙՙԻրազեկում երիտասարդներին ընտրական գործընթացների մասին՚՚  ծրագրի շրջանակներում կազմակերպված երկօրյա դասընթացը ՙՙԳորիս՚՚ հյուրանոցի կոնֆերանց դահլիճում: Դասընթացին մասնակցում են ակտիվ երիտասարդներ Կապանից և Գորիսից:
Դասընթացի թեմաներն են  ՙՙԱժ ընտրություններ կարգը և ընտրողի իրավունքը՚՚ և ՙՙՈվ ով է քաղաքականության մեջ՚՚ որոնք վարեց դասընթացավար Արթուր Գրիգորյանը:
Դասընթացին բացման խոսքով հանդես եկավ ԻՏԵԿ ՀԿ-ի նախագահ Մարատ Դադունցը, ԻՏԵԿ ՀԿ-ի խորհրդի անդամ  Տիգրան Վանդունցը:
Դասընթացի ընթացքում երիտասարդները խորը գիտելիքներ ընտրական գործընթացների և քաղաքականության մեջ մարդկանց դերի մասինապա ակտիվ քննարկումներ, հարց ու պատասխան եղավ, որի ընթացքում յուրաքանչյուրը հղեց իրեն հուզող հարցերը:
Դասընթացը կշարունակվի նաև վաղը՝ մարտի 5-ին: