14.3.17

Բանավեճ Գորիսում

ԻՏԵԿ ՀԿ-ն կազմակերպում է բանավեճ 

2017թ Ապրիլի 2-ին կայանալիք  ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին  մասնակցող կուսակցությունների,դաշինքների  և նրանց կողմից առաջադրված պատգամավորների թեկնածուների միջև ընտրապայքարը նաև  գաղափարական դաշտում ծավալելու նպատակով ԻՏԵԿ ՀԿ-ն կազմակերպում է  քննարկումներ, բանավեճեր՝ կուսակցությունների  ներկայացուցիչների , պատգամավորի թեկնածուների միջև :


Դեբատները լրացուցիչ հնարավորություն են օնլայն ուղիղ եթերով

-         Լսարանին ներկայացնելու քաղաքական ուժի գաղափարախոսությունը կամ պատգամավորության թեկնածուի դիրքորոշումները,
-         Պատասխանելու երիտասարդ ընտրողների հարցերին

-         Համալրելու կողմնակիցների շարքերը:

Առաջին բանավեճը տեղի կունենա  Գորիսում  2017թ   մարտի 17-ին,  ժամը `14:00-ին,  «Միրհավ» հյուրանոցի կոնֆերանս սրահում
Հասցեն` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս¸ Մաշտոցի փող., 100 շենք

ԱԺ Ընտրություններին մասնակցող բոլոր 9 կուսակցություներին, դաշինքներին և նրանց կողմից թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորների թեկնածուներին պաշտոնապես ուղարկվել են հրավեր-նամակներ: 

Դեբատներին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված քաղաքացիները և իրենց հարցերը ուղղել բանախոսներին, թեկնածուներին: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  091 54 20 06 հեռախոսահամարով կամ գրել itekngo@gmail.com  էլ փոստին

կայացաց բանավեճի վերաբերյալ տեսագրությունը   հասանելի է այս հղումով .
https://web.facebook.com/itekngo/?notif_t=page_fan&notif_id=1489755291785442