Բանավեճ Գորիս և Կապան քաղաքներում
ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին ընդառաջ ԻՏԵԿ ՀԿ-ն
<< Իրազեկում երիտասարդներին ընտրական գործընթացների մասին>> ծրագրի շրջանակներում
կազմակերպել է բանավեճ-քննարկումներ կուսակցությունների և դաշինքների կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուների և ներկայացուցիչների միջև՝ Գորիս և Կապան քաղաքներում:
Գորիսում բանավեճը կազմակերպվել էր Մարտի 17-ին,
իսկ Կապանում՝ մարտի 21-ին: Բանավեճերի նպատակն էր երկխոսության ակտիվացմանը հանրության և քաղաքական կուսակցությունների ու դաշինքների միջև։ Հնարավորություն տալ բնակչությանը՝
հատկապես երիտասարդներին, բարձրաձայնել կարևորագույն հարցեր և հասկանալ կուսակցությունների ու դաշինքների դիրքորոշումները կոնկրետ հարցերի շուրջ: Բանավեճի ընթացքում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները և պատգամավորի թեկնածուները ներկայացրեցին
իրենց ծրագրերը և դիրքորոշումները առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էին 30-ից ավելի երիտասարդներ և լրագրողներ: Կապանում բանավեճին ներկա
էին նաև ԵԱՀԿ դիտորդական անդամներ: Բանավեճները հեռարձակվեցին օնլայն տարբերակով ,
որի ընթացքում էլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն ու պատգամավորի թեքնածուները
պատասխանեցին նաև ֆեյսբուքյան օգտատերերի կողմից
ուղարկված հարցերին:
Комментариев нет:
Отправка комментария