30 երիտասարդներ վերապատրաստվել են քաղաքական համակարգի և ընտրական իրավունքների թեմաներով
2017 թ-ի մարտի 5-ին «Գորիս» հյուրանոցի կոնֆերանս սրահում կայացավ «Իրազեկում երիտասարդներին ընտրական գործընթացների մասին» ծրագրով նախատեսված հերթական դասընթացը: Սյունիքի մարզից ընտրված 30 երիտասարդներ ծանոթացան ընտրական նոր գործընթացներին¸ ընտրության կարգին և ընտրողի իրավունքներին¸ ինչպես նաև ԱԺ համակարգի
կառուցվածքին , մանդատների բաշխման, կայուն մեծամասնության ձևավորման, ռեյտինգային ցուցակների և այլ հետաքրքրող թեմաներին: : Դասընթացի մասնակիցները տեսաֆիլմերի , սոցգովազդների միջոցով տեղեկացան ընտրական գործընթացների և ընտրողի իրավունքների մասին: Եղան բավականին հետաքրքիր քննարկումներ, հարց ու պատասխան: Դասընթացը վարում էր ,,Իրազեկ Քաղաքացիների Միավորում,, ՀԿ-ից Դանիել Իոննիսյանը:
Դասընթացի վերջում
Կապանի և Գորիսի մասնակիցները բաժանվեցին 15ական աշխատանքյաին խմբերի, որպեսզի յուրաքանչյուր խումբ իր համայնքում, ուսումնական հաստատությունում կազմակերպի ընտրողի իրավունքների և արդար ընտրությունների կարևորության մասին իրազեկման պրեզենտացիաներ, խմբային քննարկումներ : Ակնկալվում է, որ մոտ 450 ուսանող անմիջապես մասնակից կդառնան քննարկումներին: Նպատակն
է՝ տեղեկատվությունը հասանելի դարձնել Սյունիքի մարզի շուրջբ 2500 ուսանողների և երիտասարդների համար : Առաջկայում վերապատրաստված ուսանողների նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ Գորիսում և Կապանում կկազմակերպվի բանավեճ ԱԺ ընտրություններին մանսակցող կուսակցությունների, դաշինքների, պատգամավորի թեկնածուների միջև:

Комментариев нет:
Отправка комментария