
Հարկ է անպայման ֆիքսել կարևոր մեկ փաստ:
Բոլոր տեղամասերում այլ դիտորդների հետ կային նաև դիտորդներ / հիմնականում հանրությանը քիչ հայտնի կամ ոչ ակտիվ հասարակական կազմակերպությունների կողմից հավատարմագրված/ որոնց հետ զրույցի ընթացքում նրանք միամտաբար հայտնում էին , որ իրենք ընտրատեղամաս են եկել կոնկրետ կուսակցության շահերի պաշտպանության համար:
Այս հանգամանքը շատ մտահոգիչ է, որովհետև սա լուրջ հարված կարող է լինել քաղաքացիական հասարակության իսկական ներկայացուցիչների բարի համբավի և հեղինակության համար :
Առավել քան զարմանալի է, երբ միջազգային լուրջ կազմակերպություններ, դոնոր կառույցներ ֆինանսավորում են նման կազմակերպությունների դիտորդական գործունեությունը:
ՀԿ-ի աշխատանքային թիմը շարունակում է մոնիտորինգը Գորիսի ընտրատեղամասերում :
Комментариев нет:
Отправка комментария