30.4.17

Երիտասարդական ամփոփիչ քննարկում՝Ջերմուկում

 Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ 2017թ ապրիլի 28-30-ը Ջերմուկ քաղաքում կայացավ  ,,Իրազեկում երիտասարդներին ընտրական գործընթացների մասին,, ծրագրի ամփոփիչ քննարկումը,  որին մասնակցում էին ծրագրով ընտրված  30 ակտիվ երիտասարդներ` Գորիսից և Կապանից: 
 Քննարկման  առաջին օրը , երիտասարդների կողմից ձևավորված թիմերը   ներկայացրեցին ընտրական իրավունքների, գործընթացների վերաբերյալ համալսարաններում կազմակերպած պրեզենտացիաների, իրազեկման աշխատանքների մասին ,ինչպես նաև   քննարկեցին ի հայտ եկած խնդիրները, մարդկանց դրական և բացասական արձագանքները ընտրական գործընթացների վերաբերյալ:
Երկրորդ օրվա սկզբից քննարկմանը որպես բանախոս մասնակցեց հայտնի լրագրող և հասարակական ակտիվ գործիչ Թաթուլ Հակոբյանը, որը ներկայացրեց ժողովրդավարության ճանապարհով իշխանությունների ձևավորման անհրաժեշտությունը և արդար ընտրությունների կարևորությունը : Երիտասարդները տարբեր հետաքրքիր  հարցեր ու կարծինքեր ոււղեցին բանախոսին : Քննրակմանը մասնակցում էր նաև  Խաղաղության Կորպուսից <<ԻՏԵԿ>> ՀԿ կամավոր Գվեն Հերշը, ով հետաքրքիր ձևով ներկայացրեց ԱՄՆ-ում նախագահի ընտրության հիմնական գործընթացները: 
Ջերմուկում կազմակերպված  քննարկման հիմնական նպատակն էր հետագա քայլերի վերաբերյալ ռազմավարության մշակումը : Երիտասարդները բաժանվեցին 3 խմբի և յուրաքանչյուր խմբին տրվեց  մեկական թեմա, որոնց շուրջ նրանք պետք է առաջարկեին նորարարական մոտեցումներ  հետագա անելիքների մասին  և մշակեին ռազմավարական պլան: 
Տրված թեմաներն էին՝
  • ·      Ինչպես ստեղծել համախոհների խումբ  ժողովրդավարության ¸ մարդու իրավունքերի հաստատման  գործընթացների  շրաջանակներում:
  • ·         Գաղափարախոսությունն ըննդեմ ընտրակաշառքի. ի՞նչ անել
  • ·         Ի՞նչպես և ի՞նչ պահանջել  ընտրատարածքից ընտրված  պատգամավորներից                  /հետադարձ կապ և այլն /
Երիտասարդկան խմբերի քննարկումներին մասնակցում էր նաև EED Հայաստանի ներկայացուցիչ Նաիրա Սուլթանյանը և հետաքրքիր, օգտակար գաղափարներ էր առաջարկում երիտասարդներին : 
 Խմբային աշխատանքների ավարտից հետո երիտասարդական թիմերը ներկյացրեցին իրենց աշխատանքները և ընդհանուր քննարկումների արդյունքում ֆիքսվեցին հիմնական անելիքների շուրջ ուրվագծվող աշխատքներն ու ուղիները : Որոշվեց բոլոր առաջարկությունների համատեղ խմբագրական ,վերլուծական աշխատանքներից հետո մինչև 2017թ մայիսի 15-ը ստեղծել,հրապարակել  ,,Ջերմուկյան սկզբունքներ,, անվանումով  երիտասարդական նախաձեռնությունների ռազմավարական պլան 
Քննարկման ավարտին երիտասարդական լավագույն   խմբերը  ստացան մրցանակներ և վկայականներ:

Ծրագիրն իրականացվում է European Endowment For Democracy  աջակցությամբ: