28.4.17

2017թ.փետրվար-ապրիլ ամիսներին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստերի վիճակագրություն


Քաղաքացիական գործեր

2017թ. Փետրվար-ապրիլ ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է եղել 2265 քաղաքացիական գործ, որից 1609-ը վերաբերվում է  բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված գումարների բռնագանձման հայցերի՝  ընդդեմ վարկառու քաղաքացիների:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանը ԻՏԵԿ ՀԿ -ի աշխատակիցների  հետ հարցազրույցի ժամանակ նշեց‚ որ նշանակավծա դատական նիստերի մեծ քանակը  պայմանավորված է բանկերի և վարկային կազմակերպությունների գործող վարկային քաղքականությամբ և քաղաքացիների անվճարունակությամբ: Օրինակ՝ ապրիլ ամսում ք.Սիսիանում նշանակված էր 86, Գորիսում 152, Կապանում 216, և Մեղրիում 56 դատական նիստ:
ԻՏԵԿ ՀԿ-ի կողմից իրականացվող «Անվճար իրավաբանական օգնության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում ձևավորված մոնիթորինգային խումբը ուսումնասիրել է 50 դատական նիստ, որոնցից մոնիթորինգի է ենթարկել 4-ը, որտեղ ներգրավված են  անվճարունակ քաղաքացիներ, ովքեր ունեն անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:




Պարտադիր ժամկետային զինծառայողների վերաբերյալ դատական գործեր

2017թ. Փետրվար-ապրիլ ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է եղել 18 դատական նիստ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների մասնակցությամբ: Տվյալները վերցված են ‚‚Դատալեքս ‚‚ տեղեկատվական համակարգից, սակայն կան գործեր, որոնց մասին ինֆորմացիան սահմանափակ է, կամ պարզապես նշված չի լինում ‚‚Դատալեքս ‚‚տեղեկատվական համակարգում: Նախորդ տարվա ուսումնասիրության արդյուքներից պարզվում է, որ 2016թ-ից կան գործեր, որոնց մասին ‚‚Դատալեքս ‚‚ տեղեկատվական համակարգն այլևս տեղեկություն չի տրամադրում: Այդ գործերից է օրինակ   6 ժամկետային զինծառայողների վերաբերյալ դատական գործը, որը դեռ ընթացքի մեջ է և պարբերաբար կայանում է Գորիսի դատարանում:


Դատական նիստերի մեծ մասը դարձյալ կայանում է Ստեփանակերտ քաղաքում,թեպետ ,,դատալեքս, համակարգում նշված է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:   Նշված ժամանակահատվածում 18 դատական նիստերից 15-ը կայացել է  Ստեփանակերտում, 2-ը՝ Գորիսում և մեկ դատական նիստ՝ Կապանում:



ՀՀՔՕ
հոդված
                       Հոդվածի  հակիրճ  նկարագրություն
358
Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը
359
Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում
360
Զինծառայողին վիրավորանք հասցնելը
364
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը
377
Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը
177
Գողությունը
333
Սուտ մատնությունը
104
Սպանություն
268
Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի