25.5.17

Դատական գործերի 71%-ը վերաբերվում է վարկերին

«Անվճար իրավաբանական օգնության 
տրամադրման մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում ԻՏԵԿ ՀԿ-ի կողմից շարունակվում են դատական նիստերի մոնիթորինգները՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գորիսի և Կապանի նստավայրերում:
2017թ փետրվար-ապրիլ ժամանակահատվածում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված 2265 քաղաքացիական գործերի 71 %-ը վերաբերվել է բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ընդդեմ քաղաքացիների գումարների բռնագանձման պահանջին:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիական դատական նիստերի ժամանակ  և՛ հայցվորները և՛ պատասխանաողները հիմնականում   ներկա չեն լինում ,սակայն նկատելի է, որ դատական գործերի մեջ ներքաշված քաղաքացիները իրավաբանական աջակցության, կամ խորհրդատվության կարիք են զգում: Օրինակ, միայն 2017թ  մայիսի 1-20 ընկած ժամանակահատվածում,  իրավաբանական օգնություն ստանալու նպատակով  ԻՏԵԿ ՀԿ գրասենյակ է դիմել  4  քաղաքացի, որոնց սեփականությունհանդիսացող գույքի նկատմամբ բռնագանձման հայցեր են ներկայացրել վարկային կազմակերպությունները կամ բանկերը: ՀԿ դիմած քաղաքացիները բողոքում էին¸ որ վարկային գործերում որպես երաշխավորներ ներգրավվել են անիրազեկվածության  անուշադրության պատճառով՝ առանց հետևանքների մասին պատկերացում ունենալով:
Քաղաքացիներին  ԻՏԵԿ ՀԿ-ն տրամադրել է  իրավաբանական օգնություն և խորհրդատվություն ¸օգնել նրանց  կազմել հայցադիմումներ ինչպես նաև ուղղորդել հանրային պաշտպանի գրասենյակ   ա՟յն քաղաքացիներին‚ովքեր ունեին անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք :