4.7.17

Նոր ծրագրի մեկնարկ

2017թ. հուլիսի 3-ին ՀՀ Չեխիայի դեսպանատանը    «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն՚ ՀԿ նախագահ Մարատ Դադունցը և ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան ստորագրեցին « Նոր մեդիա տեխնոլոգիաների օգտագործումը հանուն խոսքի ազատության » ծրագրի  աջակցման  պայմանագիր:

Ծրագրի նպատակն է Գորիսում և 9 գյուղական համայնքներում ստեղծել  խոսքի ազատության    համար այլընտրանքային հնարավորություն՝ օգտագործելով սոցիալական հարթակները և նոր մեդիա տեխնոլոգիաները: Սա կնպաստի խոսքի ազատության բարելավմանը:
Ծրագրի ընթացքում այցեր կկատարվեն գյուղական համայնքների դպրոցներ և կկազմակերպվեն դասընթացներ ավագ դասարանի աշակաերտների համար՝ ուղղված խոսքի ազատության բարելավմանը մեդիա հարթակների օգտագործմամբ: Ծրագրի տևողությունը 6 ամիս է: