
2017թ.
մայիս –հուլիս ընկած ժամանակահատվածում Սյունիքի
մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է եղել 2162 քաղաքացիական դատական
նիստ¸ որից 1564-ը՝ 72 %-ը¸ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված
գործեր էին: Նախորդ եռամսյակի համեմատ գործերի
քանակը ավելացել է 1%-ով
:
Նույն
ժամանակահատվածում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է եղել 41 քրեական դատական նիստ ժամկետային զինծառայողների մասնակցությամբ ¸
Մոնիթորինգային
խումբը մասնակցել է 41 դատական նիստի¸ որից 7-ը
նշված չի եղել դատալեքս տեղեկատվական համակարգում:
Քրեական դատական նիստերի կայացման վայրի և ժամի մասին
տեղեկություն ստանալը դժվար է¸քանի որ տեղեկություն տրամադրող «Դատալեքս» տեղեկատվական
համակարգում նիստերի մասին ինֆորմացիան հիմնականում սահմանափակված է լինում: Դատարան
կատարած հարցումներից պարզ է դարձել ¸որ սահմանափակված ինֆորմացիայով քրեական դատական
գործերի հիմնական մասը վերաբերում են ժամկետային զինծաառայողներին: Խնդրի մասին ԻՏԵԿ
ՀԿ-ն պաշտոնական նամակով դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը
և դատական դեպարտամենտին:
Комментариев нет:
Отправка комментария