15.8.17

Քաղաքացիները իրավաբանական օգնության կարիք ունեն

ԻՏԵԿ ՀԿ-ն շարունակում է իրականացնել դատական նիստերի մոնիտորինգ: Բազմաթիվ քաղաքացիներ ներգրավված են վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված դատական հայցերում, սակայն վերլուծությունները ցույց են տալիս, որ քաղաքացիների անիրազեկության պատճառով նրանք հայտնվում են սեփականությունը կորցնելու վտանգի առաջ:  Որոշ վարկային կազմակերպությունների կողմից պարտադրված վարկային պայմանագրեր պարունակում են խնդրահարույց, իրավական տեսանկյունից կասկածելի գործարքներ : ՀԿ-ն շարունակում է քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնության տրամադրման մոնիտորինգը Սյունիքի մարզում: Ծրագիրն իրականացվում է National Endowment for Democracy (NED)  աջակցությամբ: