15.8.17

Տեղ համայնքի երիտասարդները խոսում են խոսքի ազատության մասին

  
2017 թվականի օգոստոսի 15-ին  ԻՏԵԿ ՀԿ-ն<<Նոր մեդիա  տեխնոլոգիաների օգտագործումը հանուն խոսքի ազատության>>
 ծրագրի շրջանակներում կազմակերպեց հերթական դասընթաց  Տեղ համայնքի  դպրոցի  ավագ դասարանի աշակերտների համար։Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ:Դասընթացը վարում էին ոլորտի մասնագետներ Աստղիկ Իսախանյանը և  Մարատ Դադունցը։
 Դասընթացի նպատակն էր երիտասարդներին տալ գիտելիքներ խոսքի ազատության կարևորության մասինհմտություններ՝ սոցիալական մեդիան ճիշտ օգտագործելու հանուն խոսքի ազտության:
 Աշակերտները մեծ ակտիվություն ցուցաբերեցին դասընթացի ընթացքումկիսեցին  տեսակետներ և եղավ ակտիվ   քննարկում։Դասընթացի ավարտին  մասնակիցները բաժանվեցին 2 խմբի և կատարեցին <<Իմ համայնքի խնդիրը>> խմբային աշխատանքը ։Նրանք ներկայացրեցին իրենց համայնքի խնդիրները և այն սոցիալական հարթակը‚ որի միջոցով կարող են բարձրաձայնել այդ խնդիրը և հավաքել մեծ լսարան: