Ֆլեշմոբ Գորիսում
2017
թ.
օգոստոսի 24-
ին Իրավունքերի Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն գորիսեցի ակտիվ երիտասարդների մասնակցությամբ կազմակերպեց « Չասված խոսքեր » խորագրով ֆլեշմոբ: Ֆլեշմոբի մասնակիցները անսպասելիորեն հայտնվեցին Գ. Տաթևացու անվան հրապարակում‚ որտեղ կազմակերպված էր համերգ:Երիտասարդները կանգնեցին երգչուհու դիմաց‚ ով նույնպես հագնված էր ֆլեշմոբի մասնակիցների նման և սկսեցին կարդալ «Չասված խոսքեր» օրաթերթը:Այնուհետև հետաքրքրություն առաջացրած թերթերը բաժանվեցին քաղաքացիներին:Թերթն ի զարմանս բոլորի դատարկ էր :Ֆլեշմոբը խոսքի ազատության խնդրի բարձրաձայնմանն էր ուղղված :Դատարկ թերթի հիմնական նպատակն այն էր‚ որ յուրաքանչյուրն իր սեփական կարծիքն ազատ ու անկաշկանդ հանձնի թերթին:
Ֆլեշմոբն կազմակերպվել է «Նոր տեխնոլոգիաների օգտագործումը
հանուն խոսքի ազատության» ծրագրի շրջանակներում‚ Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ:
ԻՏԵԿ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ֆլեշմոբի բոլոր մասնակիցներին:
ֆլեշմոբ-տեսանյութ
Комментариев нет:
Отправка комментария