2017թ-ի օգոստոսի 10-ին Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Անի Շագինյանովան մոնիթորինգային այց կատարեց <<Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն>> ՀԿ Չեխիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող <<Նոր մեդիա տեխնոլոգիաներիօգտագործումըհանուն խոսքի ազատության>>
ծրագրի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում Չեխիայի փոխդեսպանը ծրագրի ընթացքի վերաբերյալ հարցեր հղեց ՀԿ աշխատակիցներին, քննարկվեցին հետագա անելիքները և ծրագրի սպասվելիք դրական ազդեցությունը Սյունիքում։
ՀԿ ղեկավար Մարատ Դադունցը ներկայացրեց ծրագրի գործողությունների պլանը և խոսքի ազատության հետ կապված խնդիրները Սյունիքի մարզում։
Քննարկման ընթացքում խոսվեց հայ-չեխական դիվանագիտական հարաբերությունների և երկու ժողովուրդների բազմամյա բարեկամության մասին։
Комментариев нет:
Отправка комментария