ԻՏԵԿ ՀԿ-ն ուրախ է հայտարարել‚ որ իրականացնում է <<Սյունիքի մարզի երիտասարդության աշխատանքային կարողությունների զարգացում>>ծրագիրը Հայաստանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի Փոքր ծրագրերի աջակցության գրանտի և USAID -ի աջակցությամբ: Սեպտեմբեր- հունվար ամիսներին մենք կկազմակերպենք 6 դասընթաց:
Դասընթացի թեմաներն են՝
- Ինքնակենսագրականի կազմում‚ հարցազրույց և կապերի ստեղծում
Սովորեք ‚ թե ինչպես կարող եք կազմել ինքնակենսագրական: Զարգացրեք աշխատանքային հարցազրույց տալու կարողությունները և կապեր ստեղծելու հմտությունները: Թրեյներները կօգնեն խմբագրել անգլերեն և հայերեն լեզուներով ձեր ինքնակենսագրականները: Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն հարցազրույց անցնել:
Չորեքշաբթի‚ սեպտեմբերի 28‚ 2017 ժ-14:00-18:00
- Փոքր ձեռնարկատիրության և ծրագրերի հաշվապահություն
Սովորեք հաշվապահական հիմնական գիտելիքներ և փոքր բիզնեսի և ծրագրերի համար հարկային հաշվետվության պահանջները:
Հինգշաբթի, հոկտեմբերի 12, 2017 ժ-14:00-18:00
- Սոցիալական մեդիան բիզնեսի համար
Սովորեք, թե ինչպես կարող եք նպաստել ձեր բիզնեսին և նախագծերին սոցիալական մեդիայի՝ ներառյալ Facebook-ի միջոցով : Թրեյներները կօգնեն ձեզ նոր էջ ստեղծել և գովազդել ձեր բիզնեսը և ծառայությունները:
Երկուշաբթի, հոկտեմբերի 30, 2017 ժ-14:00-18:00
- Բիզնես պլանի մշակում
Իմացեք, թե ինչպես կարող եք մշակել բիզնես պլան , առաքելություն, տեսլական: Թրեյներները կօգնեն ձեր բիզնես պլան մշակելու հարցում:
Չորեքշաբթի, նոյեմբերի 8, 2017 ժ-14:00-18:00
- Ֆոնդահայթայթում և ռազմավարության զարգացում
Իմացեք ֆոնդռեյզինգ կազմակերպելու մասին‚ որը ներառում է գրանտային ծրագրերի մշակում և օնլայն դրամաշնորհների կազմակերպում: Դասընթացավարները կօգնեն ձեզ ռազմավարություն մշակելու հարցում :
Երկուշաբթի, նոյեմբերի 20, 2017 ժ-14:00-18:00
- Մարքեթինգի ռազմավարություն
Իմացեք մարքեթինգի և ձեր բրենդը ստեղծելու մասին: Դասընթացավարները ձեզ կօգնեն ռազմավարություն զարգացնել և գտնել հաճախորդներին գրավելու նոր եղանակներ :
Չորեքշաբթի, դեկտեմբերի 6, 2017 ժ-14:00-18:00
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրել Itekngo@gmail.com էլ. հասցեին կամ զանգահարել 098 02 57 79 հեռախոսահամարին:
Комментариев нет:
Отправка комментария