29.9.17

Քննարկում Տեղ համայնքի և Շինուհայր ու Հալիձոր բնակավայրերի երիտասարդների հետ

2017 թ-ի սեպտեմբերի 27-ին Իրավունքների Տեղեկատվական Կենտրոնը ՀԿ-ն <<Նոր մեդիա  տեխնոլոգիաների օգտագործումը հանուն խոսքի ազատութան>> ծրագրի շրջանակներում կազմակերպեց << Իմ բնակավայրի խնդիրը>> խորագրով քննարկում, որին հրավիրվել էին ակտիվ  երիտասարդներ Տեղ համայնքից , Շինուհայր և Հալիձոր բնակավայրերից :Քննարկման ընթացքում երիտասարդները խոսեցին իրենց բնակավայրի հիմնական խնդիրների, դրանց թողած բացասական հետևանքների և լուծման ուղիների մասին։ Բնակավայրի խնդիրները բարձրաձայնելուց հետո երիտասարդները հարցեր էին ուղղում և լուծման ուղիներ առաջարկում։
Քննարկումը  հեռարձակվել է ուղիղ եթերով ԻՏԵԿՀԿ-ի ֆեյսբուքյան կայքէջով:

<<Նոր մեդիա  տեխնոլոգիաների օգտագործումը հանուն խոսքի ազատութան>> ծրագիրն ԻՏԵԿ ՀԿ-ն իրականացնում է Հայաստանում Չեխիայի Դեսպանատան աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակներից է Սյունիքում ստեղծել այլընտրանքային առցանց հարթակ, որտեղ քաղաքացիները անկաշկանդ և առանց վախի կարող են բանավիճել և քննարկել տարբեր հարցեր։