Սեպտեմբերի 28-ին «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել է «Ինքնակենսագրականի կազմում‚ հարցազրույց և կապերի ստեղծում» դասընթացը `<<Սյունիքի մարզի երիտասարդության աշխատանքային կարողությունների զարգացում>>ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ ԽաղաղությանԿորպուսի Փոքր ծրագրերի աջակցության գրանտի և ԱՄՆ ՄԶԳ -ի աջակցությամբ։ Դասընթացավար Աստղիկ Իսախանայանը դասընթացի միջոցով երիտասարդներին վերապատրաստեց, թե ինչպես պետք է CV կազմել, ինչպես այն ազդեցիկ դարձնել և փոխանցեց հարցազրույցների և կապեր ստեղծելու համար անհրաժեշտ հմտություններ: Խաղաղության կորպուսի կամավոր, Գուեն Հերշը օգնեց դասընթացի կաազմկերպան գործում և երիտասարդներին օգնեց CV- ները կազմել անգլերեն լեզվով ևս: Դասընթացի մասնակիցները անհրաժեշ հմտություններ ձեռք բերելու համար փորձնական հարցազրույցներ են տվել։ Դասընթացի ընթացքում բոլոր մասնակիցները նոր CV են կազմել և խմբագրել։
Շնորհակալություն Հայաստանում Խաղաղության կորպուսին և ԱՄՆ ՄԶԳ-ին `Սյունիքի մարզում երիտասարդների զբաղվածությանն աջակցելու համար:
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Խաղաղության կորպուսի կամավորներ Լիզ Բարոնին եւ Մերի Ռոուզին դասընթացի ընթացքում մեզ աջակցելու համար:
Եթե ցանկանում եք աշխատել ձեր CV-ի վրա, ապա կարող եք այցելել ԻՏԵԿ ՀԿ ամեն երկուշաբթի ժամը 14 –ից 16-ը:
Комментариев нет:
Отправить комментарий