13.10.17

Եռօրյա վերապատրաստման դասընթաց Սյունիքի մարզի երիտասարդների և լրագրողների համար

«Գորիս Մամուլի Ակումբ»  և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունները նոյեմբերի 7-9-ը  «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալ» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի երիտասարդներին և լրագրողներին հրավիրում է մասնակցելու եռօրյա վերապատրաստման դասընթացի:
Դասընթացի թեման է «Ինչպես իրականացնել դատականնիստերի մոնիտորինգ և ինչպես լուսաբանել այն»:  Դասընթացի՝ մոնիթորինգի համար վերապատրաստված  մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստերի մոնիթորինգ, իսկ լրագրողները  հոդվածներ հրապարակել անվճար իրավաբանական օգնության տրամադրման մատչելիության վերաբերյալ:Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 27-ն է: Դիմելու համար խնդրում ենք մոտիվացիոն (հետաքրքրության) նամակ ուղարկել anahitbaghdasaryan1@gmail.com էլ. հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալ»:

Դասընթացն անվճար է: Սյունիքի մարզի այլ քաղաքների մասնակիցների տրանսպորտային և կեցության ծախսերը փոխհատուցվելու են:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094-54-12-61 հեռախոսահամարով՝ Անահիտ Բաղդասարյանին կամ գրել էլեկտրոնային հասցեին ՝ anahitbaghdasaryan1@gmail.com:
Рисунок1        
        Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող  «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում: