20.10.17

Ծրագրի ամփոփիչ քննարկում

2017թ հոկտեմբերի 19-ին  Գորիսի Միրհավ հյուրանոցի կոնֆերանս սրահում կայացավ ԻՏԵԿ ՀԿ-ի կողմից իրականացրած «Նոր մեդիա տեխնոլոգիաների օգտագործումը հանուն խոսքի ազատության» ծրագրի ամփոփիչ քննարկումը:
Քննարկամանը հրավիրված էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ¸լրագրողներ¸ թերթերի խմբագիրներ ¸ ուսուցիչներ ¸աշակերտներ  ¸ակտիվ երիտասարդներ:
Հանդիպման  ժամանակ հյուրերին  ներկայացվեց իրականացված  ծրագրի ողջ ընթացքը¸ ծրագրի արդյունքում ունեցած հաջողությունները և առաջարկությունները:
Քննարկմանը հրավիրված բանախոսները ներկայացրերցին իրենց կարծիքները  իրականացված ծրագրի շուրջ ¸ ինչպես նաև խոսեցին  Սյունիքի մարզում խոսքի ազատության իրավիճակի մասին :Ծրագրով նախատեսված ֆլեշ մոբերից մեկը հենց  ամփոփիչ քննարկման ժամանակ տեղի ունեցավ :Ֆլեշ մոբի մասնակիցները քննարկման ավարտին հանպատրաստից մտան սրահ և բաժանեցին «Չասված խոսքեր» վերնագրով դատարկ թերթերը:
Հիշեցնենք¸ որ ծրագիրը իրականացվել է Գորիսում և շրջակա 9 բնակավայրերում` ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ: