23.10.17

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ




Image result for trainingԻրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն «Հանրային գնումների մոնիտորինգ  Սյունիքի մարզում » ծրագրի շրջանակներում  Գորիս ¸ Տեղ և Տաթև համայնքներում  2017թ. նոյեմբերի 20-ից մինչև 2018թ. փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպելու է  հանրային գնումների մոնիտորինգ ‚որի իրականացման համար հավաքագրում է կամավորների:
Ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի մարզում  ՏԻՄ-ի կողմից  իրականացվող գնումների գործընթացների¸ մրցույթների \աճուրդների  թափանցիկության և համայնքային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Մոնիտորինգներն կիրականացնեն  երկօրյա վերապատրաստման դասընթացից  հետո  ընտրված կամավորականները  :
Մասնակիցների տեղափոխման ¸ինչպես նաև դասընթացի ժամանակ  ընդմիջման ծախսերը կհոգա կազմակերպությունը:
Դասընթացի նպատակն է զարգացնել կամավորականների հմտությունները մոնիտորինգ    իրականացնելու ոլորտում : Դասընթացի մասնակիցները կտեղեկանան¸ թե որ կայքերից և թերթերից պետք է ստանալ համապատասխան տեղեկությունինչպես կարելի է մասնակցել և լուսաբանել աճուրդները և այլն:
Ծրագրի մասնակցության համար խնդրում ենք լրացնել կից հայտը:Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017թ.  հոկտեմբերի 31-ն է:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Նարեկ Դադունցին  099 444 104  \   094 267 264
կամ գրել  Itekngo@gmail.com  էլեկտրոնային հասցեով:
Սույն մոնիտորինգն իրականացվում է  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի (ԹԻՀԿ) «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։