8.11.17

Եռօրյա վերապատրաստման դասընթաց Սյունիքի մարզի երիտասարդների և լրագրողների համար

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից իրականացվող «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալ» ծրագիրը հրավիրում է  Սյունիքի մարզի երիտասարդներին և լրագրողներին մասնակցելու կազմակերպվող եռօրյա վերապատրաստման դասընթացի:Դասընթացի թեման «Ինչպես իրականացնել դատական նիստերի մոնիտորինգ և ինչպես լուսաբանել այն»:
Նպատակը
Սյունիքի մարզի վերապատրաստված 21 երիտասարդներ կկարողանան իրականացնել դատական նիստերի մոնիտորինգ (մշտադիտարկում) և լուսաբանել անվճար իրավաբանական օգնության հիմնախնդիրները:
Դասընթացի թեմաներն են՝
Օր 1-ին՝ «Ինչպես լուսաբանել հանրային պաշտպանության հիմնախնդիրները»
Օր 2-րդ՝ «Անվճար իրավաբանական օգնության տրամադրման օրենսդրական կարգավորումը»
Օր 3-րդ՝ «Ինչպես իրականացնել դատական նիստերի մոնիտորինգ»:
Թիրախային խմբերը՝ Սյունիքի մարզի  մոնիտորինգ իրականացնող  երիտասարդներ և լրագրողներ:
Իրականացման վայրը՝ քաղաք Գորիս:
Դասընթացի տևողությունը՝ օրական 5 ժամ՝ ներառյալ ընդմիջումները:
Դիմելու վերջնաժամկետը ս/թ հոկտեմբերի 27 է: 
Դիմելու համար խնդրում ենք մոտիվացիոն (հետաքրքրության) նամակ ուղարկել anahitbaghdasaryan1@gmail.com էլ. հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալ»:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094-54-12-61 հեռախոսահամարով՝ Անահիտ Բաղդասարյանին:
Безымянный