
Ավագանու նիստին ներկա էին 15 ավագանու անդամներից 14-ը։ Օրակարգում ներկայացված նախագծերին կողմ քվեարկեցին ներկա ավագանու անդամներից բոլորը։
Մասնավորապես որոշվեց ՝
·
Հաստատել Գորիս համայնքի 2018 թվականի բյուջեն:
·
Փակցնել Առաքել Տեր-Մովսիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը՝ Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 17 հասցեի շենքի մուտքի պատին։
·
Համայնքի սեփականություն ճանաչել Գորիս համայնքի վարչական տարածքում համայնքի սեփականություն հանդիսացող և որպես <անհայտ> քաղաքացիների սեփականություն փոխանցված բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 3 հողատարածք:
Օրակարգում առկա նախագծերից զատ՝ ավագանու անդամները ակտիվ քննարկում ունեցան Գորիս համայնքի մանկապարտեզների խնդիրների լուծման, Գորիս համայնքի որոշ բնակավայրերում տոնածառեր չտեղադրված լինելու հարցերին։ Գորիս համայնքի համայնքապետ Առուշ Առուշանյանը բնակավայրերի ղեկավարներին հանձնարարեց կազմակերպել տոնածառերի տեղադրելու աշխատանքները՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով պահանջվող դրամական միջոցների ցանկը։
Նյութը պատրաստվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի (ԹԻՀԿ) «Պահանջատեր հասարակություն՝հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի
շրջանակներում, ԱՄՆՄիջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։:
Комментариев нет:
Отправка комментария