19.12.17

Եռօրյա դասընթաց Գորիսում

«Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից իրականացվող «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալ» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-18-ին Գորիսում կազմակերպվել էր «Ինչպես լուսաբանել հանրային պաշտպանության հիմնախնդիրները և Ինչպես իրականացնել դատական նիստերի մոնիտորինգ» թեմաներով եռօրյա դասընթաց:
Դասընթացավարներ Սառա Պետրոսյանը, Գրիշա Բալասանյանը Մեղրիի, Կապանի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններից ընտրված  երիտասարդներին տեղեկացրին անվճար իրավաբանական օգնության տրամադրման օրենսդրական կարգավորման, դատական նիստերի մոնիտորինգի իրականացման սկզբունքների, հանրային պաշտպանության հիմնախնդիրների լուսաբանման հմտությունների մասին:
Առաջիկա ամիսներին դասընթացի մասնակիցները կսկսեն դատական նիստերի մոնիտորինգ իրականացնել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես նաև մեդիա նյութերի միջոցով կլուսաբանվեն, մասնավորապես, հանրային պաշտպանի ներգրավմամբ անցկացվող դատական նիստերը:

Դասընթացը կազմակերպվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից իրականացվող «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալ» ծրագրով: