27.12.17

Հրատարակված զեկույցի հանրային քննարկումը կայացած է

2017 թ-ի դեկտեմբերի 27-ին ԻՏԵԿ ՀԿ-ն կազմակերպեց <<Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինվորական և քաղաքացիական գործերում ներգրավված քաղաքացիներին տրամարվող անվճար իրավաբանական օգնության  մատչելիության խնդիրների մոնիտորինգ>> թեմայով զեկույցի քննարկում։ Քննարկմանը ներկա էին զինվորական սպաներ, ռազմական ոստիկանության սպաներ, քննիչներ, իրավաբաններ, փաստաբաններ, ավագանու անդամներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք և ակտիվ քաղաքացիներ։  Հանդիպման ընթացքում ներկայացվեց կազմված զեկույցը և նրանում տեղ գտած՝ անվճար իրավաբանական օգնության տրամադրման արդյունավետության և որակի բարձրացման  վերաբերյալ  առաջարկություններ։ Ներկաների մասնակցութամբ տեղի ունեցավ արդյունավետ քննարկում, որի արդյունքում ունեցանք ոլորտի հետ կապված նոր առաջարկություններ։ Զինվորական սպաները համամիտ էին զեկույցում տեղ  գտած խնդիրների, մասնավորապես, առկա դատական նիստերի ձգձգումների, զինվորականների հանրային պաշտպան ունենալու խնդիրների  և առկա խնդիրների շուրջ արված առաջարկությունների հետ։ Քննարկմանը ներկա իրավաբաններն ու փաստաբանները ևս անդրադարձան հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության և նրանց կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության տրամադրման որակի հարցերին։
 Սույն զեկույցում առկա առաջարկությունները կհամալրվեն   քննարկման ընթացքում ներկայացված նոր առաջարկներով,  և կազմված առաջարկությունների փաթեթը պաշտոնապես կներկայացվի  ՀՀ Արդարադատության նախարարությանը,  Դատական դեպարտամենտին,  Փաստաբանական պալատին և  Ազգային Ժողովին։

Քննարկումը կազմակերպվեց NED(National Endowment For Democracy) կամզակերպության կողմից ֆինանսավորվող <<Անվճար իրավաբանական օգնության տրամադրման մոնիտորինգ-2>> ծրագրի շրջանակներում։