
Դատական նիստերի կայացման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկատվությունը մոնիտորինգային խումբը ստանում է Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից «Դատալեքս» :Դատական նիստերի մոնիտորինգ իրականացնելու ժամանակ խնդիր է նշված կայքում քրեական դատական նիստերի տեղեկատվության սահմանափակ լինելը,որը խոչընդոտ է հանդիսանում նիստերին մասնակցության համար ,քանի որ սահմանափակ տեղեկատվություն պարունակող նիստերում ըստ «Դատալեքս»-ի նշված է լինում միայն դատական նիստի օրը ,իսկ նիստի կայացման ժամի և վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
Օրինակ 2018թ. փետրվար ամսին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է եղել 156 քրեական դատական նիստ,որից 107 (68%) դատական նիստի տեղեկատվությունը սահմանափակ է եղել :Նույն ամսում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է եղել 582 քաղաքացիական դատական նիստ,որից 345-ը վերաբերում էր գումարի բռնագանձման պահանջին` բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից:
Ծրագրի շրջանակներում տպագրվել են տեղեկատվական թռուցիկներ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ,անվճար իրավաբանական օգնության տրամադրման մեխանիզմների,կարգի և դատարանում քաղաքացիների շահերի պաշտպանության իրականացման անհրաժեշտ քայլերի մասին:
Տեղեկատվական թռուցիկները բաժանվում են քաղաքացիների շրջանում:
«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» և «Գորիսի Մամուլի Ակումբ» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։
Комментариев нет:
Отправка комментария