Չեխիայի Հանրապետության դեսպանատունը պատիվ ունի տեղեկացնելու և հրավիրելու լայն
հանրությանը մայիսի 3-ին տեղի ունենալիք «Բավականին մեծ թատրոն» թատերախմբի՝ «Սերը և
ժամանակը» ներկայացմանը
Մայիսի 3-ին՝ հինգշաբթի, ժամը 19:00-ին՝ Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում. Կոմիտասի փող. 28, ք. Գորիս; -
«Բավականին մեծ թատրոն» խմբի հյուրախաղերը Հայաստանում կազմակերպվել է Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից՝ Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում՝ ՀՀ Մշակույթի նախարարության և տեղական իշխանությունների աջակցությամբ: «Բավականին մեծ թատրոնը» Լիտվինովից, Չեխիայի Հանրապետություն, իր 22 տարիների պատմության ընթացքում հասցրել է մասնակցել մեծաթիվ փառատոնների և հյուրախաղերով հանդես է եկել Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Սլովակիայում, Բուլղարիայում և այլուր, իսկ այժմ, առաջին անգամ այցելում է Հայաստան՝ Եվրոպայի օրվան շրջանակներում:
Գունագեղ երաժշտական և պարային շոուն հանդիսատեսին կհասցնի մի լաբորատորիա, որտեղ մի երիտասարդ գիտանական հատուկ ժամանակի մեքենայի միջոցով փնտրում է իր սիրուն՝ շրջելով պատմական տարբեր ժամանակահատվածների, գրական սիրավեպերի և պատումների միջով՝ այցելելով հինավուրց Մորավիա, Եգիպտոս, Իսպանիա, Ռուսաստան, Անգլիա և վերջապես Իտալիա, որտեղ հասկանում է, որ իրական սերը կարող է հենց մեզ մոտ գտնվել: Ներկայացումը դիտելու համար չեխերենի իմացությունը անհրաժեշտ չէ:
Մուտքն ազատ է, այնուամենայնիվ կխնդրեինք այցելությունը ծրագրել այնպես, որպեսզի հնարավոր լինի դահլիճում տեղավորվել.

Комментариев нет:
Отправка комментария