<<ԻՏԵԿ>> ՀԿ-ն <<Ես իրավունք
ունեմ պաշտպան ունենալու >> ծրագրի շրջանակներում համապատասխան խորհրդատվություն
է տրամադրել ՍԴ3/0111/01/17 քրեական գործում ներգրավված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Համիդե Շայեսթեհին։
Վերջինս 11 ամիս եղել է կալանավորված և 13․04․2018 թվականին Սյունիքի
մարզի ընդանուր իրավասության դատարանի Գորիսի նստվայրում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում արդարացվել
և ազատ արձակվել։ Սույն քաղաքացու անձնական
իրերը գտնվում են Աբովյանի քրեակատարողական հիմնարկում (հեռախոս,անձնագիր դրամապանակ,
և այլն) և նա չէր կարող Գորիսից տեղափոխվել
Աբովյան ՝ միջոցներ չունենալու պատճառով, ինչպես նաև չէր կարողանում կապվել հարազատների
,դեսպանատան հետ:
ԻՏԵԿ ՀԿ-ի անձնկազմը քաղաքացուն տրամադրել է համապատասխան աջակցություն, կապվել հյուպատոսարանի հետ և քաղաքացուն ճանապարհել
Աբովյան`իր իրերը վերցնելու:
«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» և «Գորիսի Մամուլի Ակումբ» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։
Комментариев нет:
Отправить комментарий